Ռոհանի.«Իրանը մշտապես կլինի Աֆղանստանի ժողովրդի ու կառավարության կողքին»
Աջակցելով Աֆղանստանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանի ժողովուրդը և կառավարությունը միշտ եղել են ու կլինեն Աֆղանստանի ժողովրդի ու կառավարության կողքին»:
Երկուշաբթի օրը Թեհրանում Աֆղանստանի ազգային հաշտեցման գերագույն խորհրդի նախագահ Աբդուլլահ Աբդուլլահի հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Աֆղաստանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերը հաջողությամբ կպսակվեն:«Շատ կարևոր է, որ Աֆղանստանի ժողովուրդը տարիներ տևած պատերազմից ու բախումներից հետո, տեսնի խաղաղություն և այս խնդրի լուծումը աֆղանների միջև քաղաքական բանակցություններն են»:
Նշելով, որ աֆղանցիները դեմ են իրենց երկրում ագրեսոր ԱՄՆ-ի միջամտությանն ու ներկայությանը, Ռոհանին հավելել է. «ԱՄՆ-ի կառավարությունը, որ ձախողվել է տարածաշրջանում ու աշխարհում վարած իր քաղաքականություններում, փորձում է խոչընդոտել Աֆղանստանի խաղաղ բանակցություններին»:
Բարձր գնահատելով Աֆղանստանում կայուն անվտանգության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ու իրադարձությունների կապակցությամբ Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումն ու աջակցությունը , Աբդուլլահ Աբդուլլահը հույս է հայտնել, որ Իրանի աջակցությամբ, Աֆղանստանի խաղաղության բանակցությունները կարդյունավորվեն և երկրում կայուն խաղաղություն ու անվտանգություն կհաստատվի: