Ռոհանի. Արևմտյան երկրները պետք է դադարեցնեն միջամտությունը մուսուլմանների ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/iran-i127499-Ռոհանի._Արևմտյան_երկրները_պետք_է_դադարեցնեն_միջամտությունը_մուսուլմանների_ներքին_գործերին
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Եթե Արևմուտքը, Եվրոպան և Ֆրանսիան ինչպես իրենք են հայտարարում իսկապես աշխարհում խաղաղություն, եղբայրություն ու անվտանգություն կողմնակից են, պետք է դադարեն միջամտել մուսուլմանների ներքին գործերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2020 08:55 Asia/Tehran
  • Ռոհանի. Արևմտյան երկրները պետք է դադարեցնեն միջամտությունը մուսուլմանների ներքին գործերին

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Եթե Արևմուտքը, Եվրոպան և Ֆրանսիան ինչպես իրենք են հայտարարում իսկապես աշխարհում խաղաղություն, եղբայրություն ու անվտանգություն կողմնակից են, պետք է դադարեն միջամտել մուսուլմանների ներքին գործերին»:

Ընդգծելով, որ մարգարեին չհարգելն  անբարոյական արարք է, որը խրախուսում է բռնությունը և վիրավորում միլիարդավոր մուսուլմանների ու ոչ մուսուլմանների զգացմունքները, Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կայացած  կառավարության նիստի ժամանակ կոչ է արել նրանց, ովքեր այս ուղղությամբ սխալներ են թույլ տվել,  հնարավորինս  շուտ  շտկել այդ սխալը և վերադառնալ արդարության, բարոյականության և բոլոր երկնային կրոնների նկատմամբ հարգանքի ճանապարհ»:

Ռոհանին հավելել է. «Յուրաքանչյուր եվրոպացի և բոլոր նրանք, որ ապրում են Արևելքում ու Արևմուտքում, պարտական են իսլամի մարգարեն: Նա եղել է մարդկության ուսուցիչը, և զարմանալի է, որ այն երկրները, որ իրենց հռչակել են որչպես ազատության, մարդու իրավունքների և օրենքի պաշտպան, խրախուսում են մարդկանց վիրավորել միմյանց և  նրանց, ում բոլոր մարդիկ սիրում են»:

Ռոհանին նշել է, որ բոլոր խնդիրները և դժգոհությունները, որոնք առաջացել են մարդկանց սրտերում, պատմության ընթացքում մուսուլմանների գործերին Արևմուտքի անտեղի միջամտության և ճնշումների պատճառով են, հավելելով. «Դրա վառ օրինակը Եմենի իրավիճակն է, երբ մի երկրի աղքատ  բնակիչները ենթարկվում են  արևմտյան երկրների կողմից ագրեսորներին տրամադրված   ռումբերի և օդանավերի հարձակումներին»: