Ռոհանի. Իրանի քաղաքականությունն այլ երկրների իրավունքները հարգելն է և միակողմանիությանը վերջ տալը
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը, ժողովուրդների իրավունքների հարգումը, երկրների ներքին գործերին չխառնվելը, ահաբեկչության դեմ պայքարը, միակողմանիության ավարտը, պայմանագրերի պահպանումը և կառուցողական փոխգործակցությունն Իրանի անփոփոխ քաղաքականությունն է:
Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին վարչակազմը իր բոլոր քաղաքականություններում հեռացել է Իրանից: Նա հավելել է. «Իրանի քաղաքականության հիմքը կառուցողական փոխգործակցությունն է, կամ ինչպես իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդն է բնութագրել` աշխարհի հետ լայն փոխգործակցությունը, և նրանք, ովքեր սկսել են հակամարտությունը, պետք է հրաժարվեն դրանից: Իսկ երբ նրանք հրաժարվեն Իրանի դեմ իրենց թշնամական քաղաքականությունից, իրավիճակն այլ կլինի»:
Անդրադառնալով վերջին ընտրությունների արդյունքներին, որոնց համաձայն երկրի իշխանությունը պետք է փոխվի, Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս պաշտոնյաները այնքան էլ չեն հետևում միջազգային քաղաքականությանը և կատարում են հիմնականում ներքին ծայրահեղականների և Սիոնիստական ռեժիմի թելադրածը:
Ռուհանին ընդգծել է, որ Միացյալ Նահանգների նկատմամբ Իրանի քաղաքականությունը պարզ է և չի փոխվի: «ԱՄՆ ներկայիս վարչակազմը, որը երազում էր Իրանի ռեժիմի տապալման մասին, ինքը տապալվեց շատ նվաստացուցիչ ձևով»,- ասել է նա: