Ռոհանի. ԱՄՆ ներկայիս վարչակազմը հանցագործ և ահաբեկիչ է
Իրանի նախագահն անդրադառնալով վերջին տարիներին Թեհրանի դեմ Վաշինգտոնի ապակառուցողական գործողություններին և տնտեսական ահաբեկչությանն ասել է. «ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հանցավոր և ահաբեկչական կառույց է»:
Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Հասան Ռոհանին հայտարարել է. «ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն Իրանի դեմ տնտեսական պատերազ է վարում: Թեհրանը ներկայումս գտնվում է տնտեսական շրջափակման մեջ և ենթարկվում է Վաշինգտոնի տնտեսական ահաբեկչությանը»:
Ռոհանին հավելել է.«Տնտեսական ոլորտում ԱՄՆ-ը կարողացավ ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա, սակայն չկարողացավ հասնել իր նպատակին և խաթարել Իրանի ներքին անվտանգությունը»:
Իրանի նախագահը նշել է. «Երկրի տնտեսական և սոցիալական պայմանները բարելավվում են և կառավարությունը կփորձի լուծել ժողովրդի խնդիրները»: