Ռոհանի. Տրանսպորտը երկրի զարգացման և աշխարհի հետ հարաբերությունների հաստատման հիմքերից է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Տրանսպորտը արտադրության թռիչքի, երկրի զարգացման, զբոսաշրջության ընդլայնման և աշխարհի հետ հարաբերությունների հաստատման հիմքերից է»:
Հինգշաբթի օրը Իրանում մայրուղիների և օդանավակայանների հետ կապված 13 նախագծերի շահագործման արարողության ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Իրանի օդային տարածքով օրական 1400 չվերթների իրականացումը ցույց է տալիս, որ երկրի դիրքը ոչ միայն օդային հատվածում, այլև երկաթուղային, ճանապարհային և նավահանգիստների հատվածներում շատ առանձնահատուկ է և արժեքավոր»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է. «Բացի ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի զարգացումից, կառավարությունը փորձել է այս ոլորտում օգտագործել նոր տեխնոլոգիաներ, ինչը մեծ փոփոխություն է առաջացրել երկրի ճանապարհային տրանսպորտի ոլորտում»:
«Կառավարությունը կարողացել է զգալի քայլեր ձեռնարկել երկրի տրանսպորտային հնարավորությունները ընդլայնելու և երկրի ճանապարհային ու երկաթուղային ցանցը նոր սարքավորումներով ու տեխնոլոգիաներով վերազինելու ուղղությամբ», նշել է Իրանի նախագահը:
Այսօր տեսակապի ձևաչափով կայացած միջոցառման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ շահագործման է հանձնվել մայրուղիների և օդանավակայանների հետ կապված 13 նախագիծ: