Ադրբեջան և Ռուսաստան Զարիֆի այցերը հետաձգվել են
(last modified Sun, 22 Nov 2020 05:41:38 GMT )
Նոյեմբեր 22, 2020 09:11 Asia/Tehran
  •  Ադրբեջան և Ռուսաստան Զարիֆի այցերը հետաձգվել են

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Ռուսաստան և Ադրբեջան այցերի հետաձգման մասին:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ նախարարի այս շաբաթ  Մոսկվա և Բաքու կատարելիք այցերի հետաձգման պատճառը կառավարության արտահերթ ծրագրի քննարկումն է, որին պետք է ներկա լինեն բոլոր նախարարները և կառավարության անդամները:

Խաթիբզադեն Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Զարիֆի այցերը կկայանան երկուշաբթի և երեքշաբթի: