Ադրբեջան և Ռուսաստան Զարիֆի այցերը հետաձգվել են
Նոյեմբեր 22, 2020 09:11 Asia/Tehran
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Ռուսաստան և Ադրբեջան այցերի հետաձգման մասին:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ նախարարի այս շաբաթ Մոսկվա և Բաքու կատարելիք այցերի հետաձգման պատճառը կառավարության արտահերթ ծրագրի քննարկումն է, որին պետք է ներկա լինեն բոլոր նախարարները և կառավարության անդամները:
Խաթիբզադեն Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Զարիֆի այցերը կկայանան երկուշաբթի և երեքշաբթի:
Պիտակ