Ռոհանի. ԱՄՆ- ի ապագա վարչակազմը պետք է շտկի Թրամփի սխալ քաղաքականության հետևանքները
Անդրադառնալով ԱՄՆ գործող նախագահի որոշ ապակառուցողական գործողություններին ՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ ապագա վարչակազմը պետք է բացահայտորեն դատապարտի Դոնալդ Թրամփի կողմից որդեգրված մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ ուղղված քաղաքականությունն ու գործողությունները և շտկի դրանց հետևանքները:
Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, գնահատելով Իրանի ժողովրդի դիմադրությունը տնտեսական պատերազմում, Հասան Ռոհանին հայտարարել է. «Իրանի տնտեսական հաղթանակի և այս տնտեսական պատերազմում պարտության դրսևորումներից մեկը Թրամփի դարաշրջանի ավարտն է»:
Անդրադառնալով َԱՄՆ-ի Նախագահ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտին և նրա կողմից Իրանի ժողովրդի դեմ իրականացրած հանցագործություններին, Ռուհանին ասել է.«Թրամփը պատմության մեջ ամենասարսափելի հանցագործությունները կատարեց անկախ կառավարությունների ու ժողովուրդերի դեմ, ինչպիսիք են Իրանը և Պաղեստինը»:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իրանի կողմից իր հանձնառությունների նկատմամբ հավատարմությանը, նշել է. «Եթե Միացյալ Նահանգների ապագա կառավարիչներն դրսևորեն համապատասխան կամք, խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել»: