Խարազի. Նահատակ Ֆախրիզադեի սպանությանն Իրանի պատասխանը կլինի հաշվարկված և հստակ
(last modified Sun, 29 Nov 2020 14:24:15 GMT )
Նոյեմբեր 29, 2020 17:54 Asia/Tehran
  • Խարազի. Նահատակ Ֆախրիզադեի սպանությանն Իրանի պատասխանը կլինի հաշվարկված և հստակ

ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը հայտարարել է. «Իրանի իսլամական հանրապետությունը հաշվարկված և վճռական պատասխան կտա նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը»:

 Սեյեդ Քամալ Խարազին,  նահատակ գիտնական  Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը  դատապարտող ուղերձում, հայտարարել է. «Իրանն անկասկած վճռական պատասխան կտա ոճրագործներին, ովքեր նահատակ Ֆախրիզադեին խլեցին Իրանի ժողովրդից»:

Նա հավելել է. «Հուսով եմ, որ այն մեծ մարդու հոգին, որը մի րոպե անգամ չհրաժարվեց իր գիտական նպատակներից, երկրի անվտանգությունն ապահովելու և իր սիրելի հայրենիքը պաշտպանելու համար, կմերձենա մյուս նահատակների, հատկապես ռազմի դաշտի և դիվանագիտության գեներալի հոգու հետ»: