Ռոհանի. Թշնամին զայրացել է, որ չի հասել Իրանի տնտեսությունը կանգնեցնելու իր նպատակին
https://parstoday.ir/hy/news/iran-i129104-Ռոհանի._Թշնամին_զայրացել_է_որ_չի_հասել_Իրանի_տնտեսությունը_կանգնեցնելու_իր_նպատակին
Անդրադառնալով Թեհրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողմանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Թշնամին զայրացել է, որ Իրանի տնտեսությունը կանգնեցնելու իր նպատակն իրականություն չի դարձել»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2020 16:26 Asia/Tehran
  • Ռոհանի. Թշնամին զայրացել է, որ չի հասել Իրանի տնտեսությունը կանգնեցնելու իր նպատակին

Անդրադառնալով Թեհրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողմանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Թշնամին զայրացել է, որ Իրանի տնտեսությունը կանգնեցնելու իր նպատակն իրականություն չի դարձել»:

Երեքշաբթի օրը կայացած  կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում, ընդգծելով, որ այս մեծ հաջողությունը ձեռք է բերվել կիրառված քաղաքականությունների ու միջոցառումների և  Իրանի ժողովրդի դիմադրության շնորհիվ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին  նշել է. «Մարդիկ վստահ են, որ տնտեսական դիմադրությունն արդյունք է տվել և պատժամիջոցներ սահմանողները ստիպված են հետ կանգնել իրենց ճանապարհից: Այդ իսկ պատճառով, ապագայի մասին կանխատեսումները դրական են,  ինչի հավաստիքն են տարբեր շուկաների տնտեսական վարքագծերը»:

Առաջիկա տարվա բյուջեում նավթից կախված չլինելը բյուջեի դրական փոփոխականներից  համարելով, նախագահ Ռոհանին ասել է. «Ճշգրիտ հաշվարկներով և հենվելով երկրին պարտադրված տնտեսական ծանր պատժամիջոցներին դիմակայելու գործընթացում ձեռք բերված փորձի վրա, կառավարությունը համապատասխան ծրագրեր է մշակել, ինչը մեծ ձեռքբերում է համարվում»: