ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի դեսպան. Իրանի միջուկային գիտնականի սպանությունը արդարացում չունի
(last modified Fri, 04 Dec 2020 12:57:21 GMT )
Դեկտեմբեր 04, 2020 16:27 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի դեսպան. Իրանի միջուկային գիտնականի սպանությունը արդարացում չունի

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ իրանցի ականավոր միջուկային գիտնականի սպանության կապակցությամբ լռությունն ու պասիվությունը համարել է անընդունելի և արդարացում չունեցող երևույթ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի դեսպան  Ահմադ Ջալալին,  կազմակերպության գործադիր խորհրդի նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով Իրանի միջուկային ու պաշտպանական ոլորտների ականավոր գիտնական նահատակ  Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը, հավելել է.«Ահաբեկիչները սպանեցին Իրանի հինգերորդ  ականավոր գիտնականին և ակնկալվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանատվություն ստանձնի ու դատապարտի այս քայլը, այնպես ինչպես պատասխանատություն ստանձնեց լրագրողների անվտանգության հարցում և այդ ուղղությամբ ելքեր որոնեց»:

Ջալալին ասել է. «Զարգացող երկրներում գիտնականներն են, որ պետք է ըստ երկրի կարիքների, անեն գործնական քայլեր: Սակայն երկրներից շատերումն գրանցվում է «ուղեղների արտահոսք», և, որ ավելի վատ է, ուղեղների առևանգում: Իսկ ամենասարսափելին նրանց սպանությունն է: