Զարիֆը կարևորել է Իրանի և Սիրիայի միջև ավելի կոնսենսուսի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i129407-Զարիֆը_կարևորել_է_Իրանի_և_Սիրիայի_միջև_ավելի_կոնսենսուսի_անհրաժեշտությունը
Երկուշաբթի օրը, Թեհրանում Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ընդգծել է Իրանի, Սիրիայի և տարածաշրջանի այլ երկրների ավելի մեծ զգոնության և համագործակցության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 05:56 Asia/Tehran

Երկուշաբթի օրը, Թեհրանում Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ընդգծել է Իրանի, Սիրիայի և տարածաշրջանի այլ երկրների ավելի մեծ զգոնության և համագործակցության անհրաժեշտությունը:

Սիրիայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Սիրիային ահաբեկչության և ծայրահեղականության,  ինչպես նաև տարածաշրջանում լարվածություն հարուցող ԱՄՆ սադրիչ գործողությունների դեմ պայքարում Բաղդադին ցուցաբերած աջակցության, նշելով, որ Վաշինգտոնի քայլերն ուղղված են տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի շահերի պահպանմանը:

Ֆեյսալ Մեդադը վերահաստատել է Սիրիայի կառավարության վճռականությունը` շարունակելու պայքարը ահաբեկչության դեմ և կոչ արել այդ կապակցությամբ համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ` այն համարելով Սիրիա խաղաղության վերադարձի հիմնական քայլ:

Սիրիայի արտգործնախարարն  իր  և նախագահ Բաշար Ասադի անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝  գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի և գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ: