Դեկտեմբեր 08, 2020 09:33 Asia/Tehran
  • Իրանն իրեն իրավունք է վերապահում համարժեք  պատասխան տալ նահատակ Ֆախրիզադեի սպանությանը

Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ նահատակ գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը:

Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, ռուսական «Կոմսոմոլեց» թերթում տպագրված հոդվածում, անդրադառնալով Իրանի Պաշտպանության նախարարության և զինված ուժերի աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար,  գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը, գրել է. «Իրանը միջազգային հանրությանը կոչ է անում մի կողմ թողնել երկակի ստանդարտները, դատապարտել այս պետական ​​ահաբեկչական գործողությունը և պատասխանատվության կանչել այն կազմակերպողներին: Իրանն իրեն իրավուքն է վերապահում համարժեք արձագանքել այս ոճրագործությանը»:

Ջալալին նահատակ Ֆախրիզադեի սպանությունն անվանել է պետական ​​ահաբեկչության օրինակ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում, հավելելով. «Այս սպանությունը ուղղակիորեն հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգայնորեն ճանաչված նորմերին»:

Պիտակ