Իրանի ամենաառաջատար ռազմական ԱԹՍ-ն
https://parstoday.ir/hy/news/iran-i129482-Իրանի_ամենաառաջատար_ռազմական_ԱԹՍ_ն
Իրանական «Սիմորղ» ԱԹՍ-ն Իրանի ամենաառաջատար ռազմական անօդաչու սարքն է և ունի բացառիկ հատկություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2020 12:43 Asia/Tehran

Իրանական «Սիմորղ» ԱԹՍ-ն Իրանի ամենաառաջատար ռազմական անօդաչու սարքն է և ունի բացառիկ հատկություններ:

Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանի դեմ Իրաքի Բաասական ​​ռեժիմի պարտադրված պատերազմն սկսվելուց հետո,  բաասական ուժերի դիրքերի օդային պատկերների համար երկար ժամանակ կիրառվում էին   RF-4 և RF-5 հետախուզական ինքնաթիռներ:  Սակայն այդ ինքնաթիռները հանգիստ թիրախներ էին իրաքյան կործանիչների և հակաօդային պաշտպանության հրթիռների համար, այդ պատճառով 1984 թվականից ի վեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդային ստորաբաժանման մարտիկների մտքում ծագեց մոդելային ինքնաթիռներ օգտագործելու գաղափարը:

Այսօր իրանցի ինժեներների ջանքերով, Իրանում կառուցվել են բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Սիմորղ»-ը, որն իր առանձնահատկություններով կարևոր դեր ունի երկրի անվտանգության ապահովման գործում: