Շամխանի. Տարածաշրջանի երկրները պետք է կանխեն նոր ճգնաժամերի առաջացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i129502-Շամխանի._Տարածաշրջանի_երկրները_պետք_է_կանխեն_նոր_ճգնաժամերի_առաջացումը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Տարածաշրջանի երկրները պետք է միասին աշխատեն՝ կանխելու նոր ճգնաժամերի առաջացումը»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 09, 2020 14:54 Asia/Tehran

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Տարածաշրջանի երկրները պետք է միասին աշխատեն՝ կանխելու նոր ճգնաժամերի առաջացումը»:

Չորեքշաբթի օրը,  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման կապակցությամբ և անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի ու ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողությւոններին ու սադրանքներին, Ալի Շամխանին նշել է, որ նրանց ներկայությունը աշխարհում, հատկապես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, վնասակար է, իսկ նրանց  տարածաշրջանից հեռանալը՝  կայունության և խաղաղության հաստատման երաշխիքն է:

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային քաղաքականությունը և իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի իմաստուն դիրքորոշումները ուղղված  Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտին և խաղաղության հաստատմանը:

Ընդգծելով Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը, Ջեյհուն Բայրամովը հայտարարեց Ադրբեջանի պատրաստակամությունը բարելավել հարաբերություններն Իրանի հետ բոլոր ոլորտներում: