Իրանի ամենաառաջատար ռազմական ԱԹՍ-ն
Իրանական «Սիմորղ» ԱԹՍ-ն Իրանի ամենաառաջատար ռազմական անօդաչու սարքն է և ունի բացառիկ հատկություններ:
Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանի դեմ Իրաքի Բաասական ռեժիմի պարտադրված պատերազմն սկսվելուց հետո, բաասական ուժերի դիրքերի օդային պատկերների համար երկար ժամանակ կիրառվում էին RF-4 և RF-5 հետախուզական ինքնաթիռներ: Սակայն այդ ինքնաթիռները հանգիստ թիրախներ էին իրաքյան կործանիչների և հակաօդային պաշտպանության հրթիռների համար, այդ պատճառով 1984 թվականից ի վեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդային ստորաբաժանման մարտիկների մտքում ծագեց մոդելային ինքնաթիռներ օգտագործելու գաղափարը:
Այսօր իրանցի ինժեներների ջանքերով, Իրանում կառուցվել են բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Սիմորղ»-ը, որն իր առանձնահատկություններով կարևոր դեր ունի երկրի անվտանգության ապահովման գործում: