Իրանի խորհրդարանի խոսնակը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տարածքում ահաբեկչական ուժերի առկայության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i129508-Իրանի_խորհրդարանի_խոսնակը_մտահոգություն_է_հայտնել_Ադրբեջանի_տարածքում_ահաբեկչական_ուժերի_առկայության_կապակցությամբ
Չորեքշաբթի օրը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 06:46 Asia/Tehran

Չորեքշաբթի օրը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտի կապակցությամբ:

Քալիբաֆը նշել է, որ ահաբեկիչների ներկայութունն Ադրբեջանում և Սիոնիստական ​​ռեժիմի  գործողությունները, սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը:

Իրանի խորհրդարանի նախագահը  հավելել է. «Սահմանային համագործակցությունը և երկաթուղային երթուղիների միացումը պետք է առաջնահերթություն դառնան  Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության վերջանական լուծմանն ուղղված Իրանի   առաջարկներին, Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է. «Անկասկած, հարևաններն ու ընկերները, այդ թվում ՝ Իրանը, համագործակցության ոլորտում մեր առաջնահերթություններից են»: