Զարիֆ. Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ատրպատականի մասին
ԻԻՀ արտաքին գործերի նախարարը ՝ պատասխանելով Բաքվում Թուրքիայի նախագահի արած հայտարարություններին, Թվիթերում գրել է. «Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ատրպատականի մասին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը Թվիթերում պատասխանել է Թուրքիայի նախագահի հայտարարություններին.
Հարցնելով, թե արդյոք Էրդողնը չի հասկացե՞լ որ Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություն է արել, Զարիֆը միևնույն ժամանակ պատասխանել է. « Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ատրպատականի մասին»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը մեկնել է Բաքու ՝ մասնակցելու հայկական օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ ադրբեջանական զինված ուժերի զորահանդեսին:
Արարողությանը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանը կարդացել է Իրանի ու Ադրբեջանի սահմանով անցնող Արաքս գետի մասին անջատողականության թեմայով մի բանաստեղծություն: