Իրանցի ադրբեջանցիները պետք է արձագանքեն Էրդողանի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i129594-Իրանցի_ադրբեջանցիները_պետք_է_արձագանքեն_Էրդողանի_հայտարարությանը
Անդրադառնալով վերջերս Բաքու կատարած իր այցի ընթացքում Իրանի ազերիների վերաբերյալ Էրդողանի անջատողական արտահայտությյանն իրանցի ազերի հոգևորական Հոջաթոլէսլամ Մուհամեդովը հայտարարել է. «Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ հակազդեցության չհանդիպի իրանցի ադրբեջանցիների կողմից և ուժեղ ապտակ չստանա հենց նրանց կողմից, կշարունակի իր պառակտման քաղաքականությունը և կփորձի սպառնալ Իրանին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2020 06:57 Asia/Tehran

Անդրադառնալով վերջերս Բաքու կատարած իր այցի ընթացքում Իրանի ազերիների վերաբերյալ Էրդողանի անջատողական արտահայտությյանն իրանցի ազերի հոգևորական Հոջաթոլէսլամ Մուհամեդովը հայտարարել է. «Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ հակազդեցության չհանդիպի իրանցի ադրբեջանցիների կողմից և ուժեղ ապտակ չստանա հենց նրանց կողմից, կշարունակի իր պառակտման քաղաքականությունը և կփորձի սպառնալ Իրանին»:

Մոհամեդովն ասել է. «Նրանք, ովքեր ուսումնասիրել են պանթուրքիզմի գաղափարախոսությանը,  շատ լավ հասկանում են, որ Էրդողանը Բաքվում պետք է հենց դա հայտարարեր: Եթե վաղը Իրանի ընտրությունների ժամանակ թաքֆիրականներն Ադրբեջանիից Իրան ուղարկվեն՝ սադրանքներ իրականացնելու համար, չզարմանաք»:

«Խախտվել է Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծը», - հայտարարել է հոգևորականը, նախազգուշացնելով Իրանի ադրբեջանցիների դեմ ուղղված պանթուրքիզմի ուժեղ հոսանքի մասին: