Ռոհանու խորհուրդն Իրանի դեմ շրջափակումներ կիրառողներին. «Պատմության թանգարանին փոխանցել իրենց ձախողած քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i129721-Ռոհանու_խորհուրդն_Իրանի_դեմ_շրջափակումներ_կիրառողներին._Պատմության_թանգարանին_փոխանցել_իրենց_ձախողած_քաղաքականությունը
ԻԻՀ նախագահը Իրանի դեմ շրջափակումներ կիրառողներին խորհուրդ է տվել պատմության թանգարանին փոխանցել իրենց սխալ ու ձախողած քաղաքականությունը:
(last modified 2025-09-16T09:07:59+00:00 )
Դեկտեմբեր 15, 2020 12:17 Asia/Tehran
  • Ռոհանու խորհուրդն Իրանի դեմ շրջափակումներ կիրառողներին. «Պատմության թանգարանին փոխանցել իրենց ձախողած քաղաքականությունը

ԻԻՀ նախագահը Իրանի դեմ շրջափակումներ կիրառողներին խորհուրդ է տվել պատմության թանգարանին փոխանցել իրենց սխալ ու ձախողած քաղաքականությունը:

Երեքշաբթի օրը, կառավարության տնտեսական համադրման շտաբի նիստում, նշելով, որ Իրանի տնտեսական կարողությունն ու հզորությունը երկու կարևոր ու վճռորոշ իրողություններ են, Հասան Ռոհանին ասել է.«Չնայած տնտեսական պատերազմը մեծ վնասներ է պատճառել ժողովրդի կենցաղին, սակայն այսօր Իրանին սպառնացողներն այն պայմաններում են հեռանում Սպիտակ Տնից, երբ Իրանի ժողովուրդը արժանապատվորեն հաղթել է տնտեսական անհավասար պատերազմում և ավելի է հզորացել:

Նշելով, որ Դոնալդ Թրամփի տնտեսական պատերազմի ու շրջափակումների դիմաց Իրանի ժողովրդի ցուցաբերած դիմադրությունը մեծ ճշմարտություններ բացահայտեց աշխարհի համար, Ռոհանին ասել է.«Թրամփը չճանաչեց ԻԻՀ կարողությունները և իր ենթադրությունների հիմամբ շարժվեց»:

«2.5 տարի շարունակ տնտեսական պատերազմից հետո Իրանի դեմ Սպիտակ Տան ձախողումը, միջազգային քաղաքականությունների ձախողման կողքին, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի պարտության գլխավոր պատճառն են հանդիսանում»,-ասել է ԻԻՀ նախագահը: