Ռոհանի.Ազգային միասնությունն Իրանի թշնամիներին կստիպի հանձնվել
(last modified Thu, 17 Dec 2020 12:25:20 GMT )
Դեկտեմբեր 17, 2020 15:55 Asia/Tehran
  • Ռոհանի.Ազգային միասնությունն Իրանի թշնամիներին կստիպի հանձնվել

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Ազգային միասնությունն Իրանի թշնամիներին կստիպի նահանջել ու հանձնվել»: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

ԻԻՀ նախագահը հինգշաբթի օրը Իրանի շինարարական և քաղաքային կառավարման նախագծերի շահագործման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Բոլորս պետք է նպաստենք ազգային միասնությանը: Այն միասնությունն է ազգային,որն ազգային ուժ է ստեղծում և մյուսներին ստիպում գլուխ խոնարհել ժողովրդի առջև»:

Հասան Ռոհանին հավելել է. «Իրանի ժողովրդի դիմադրությունն ԱՄՆ-ի առաջիկա վարչակազմին կստիպի խոնարհվել իր առջև, վերադառնալ ստանձնած պարտավորություններին և չեղարկել պատժամիջոցները»:

Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է. «Պատժամիջոցները չեղարկվելու  համար ամեն ջանք գործադրելու կապակցությամբ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կարգադրության համաձայն, կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ»:

Ռոհանին ասել է.«Իրանի ժողովրդի դիմադրությունն անկասկած,  թշնամուն կստիպի հանձնվել»: