Թադեի վանքի ուխտագնացությունը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ –ի՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում
Դեկտեմբեր 19, 2020 13:55 Asia/Tehran
2020 թվականի դեկտեմբերի 17-ին ,Փարիզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության» պաշտպանության կոնվենցիաի 15-րդ առցանց նստաշրջանին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ս.Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը գրանցեց ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Հայտի առաջարկը ներկայացվել է 2019 թվականին ,Իրանի մշակութային ժառանգության տուրիզմի և ձեռարվեստի նախարարությանը կից ՝Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի կողմից , հետագայում նույն հայտին է միացել նաև Հայաստանի հանրապետությունը: Այդ մասին է անդրադարձել Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն ճարտարապետ Շերլի Ավետյանը:
Պիտակ