ԻԻՀ նախագահ. Բժիշկների նկատմամբ մարդկանց վստահությունը երկիրը փրկեց կորոնավիրուսի երրորդ ալիքից
(last modified Sat, 19 Dec 2020 12:58:40 GMT )
Դեկտեմբեր 19, 2020 16:28 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Բժիշկների նկատմամբ  մարդկանց վստահությունը երկիրը փրկեց կորոնավիրուսի երրորդ ալիքից

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն անդրադառնալով կորոնավիրուսի երրորդ ալիքին և այն սարսափելի որակելով, ասել է. «Բժիշկների նկատմամբ մարդկանց վստահությունը երկիրը փրկեց կորոնավիրուսի երրորդ ալիքից»:

Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, գնահատելով մարդկանց համագործակցությունը առողջապահական ցուցումներին հետևելու և կորոնավիրուսի նոր ալիքը զսպելու խիստ միջոցներին հետևելու հարցում Հասան Ռոհանին ասել է. «Բարեբախտաբար, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Իրանում կարմիր կարգավիճակ ունեցող քաղաք չկա»:

Իրանի նախագահն անդրադառնալով վերջին վեց ամիսների ընթացքում  (20 մարտի-20 սեպտեմբերի) երկրի դրական տնտեսական աճին, հավելել է. «Մինչ շատ երկրներ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով բախվում էին տնտեսական խնդիրների, Իրանն այն եզակի երկրներից էր, որի տնտեսական աճը դրական էր»:

Իրանի նախագահը հայտարարել է, որ թշնամիները չեն ցանկանում հավատալ Իսլամական Հանրապետության հաջողություններին ու ինքնաբավությանը, հավելելով. «Տարեկան 2500 ՄՎտ ավելանում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրությանը և շուտով էլեկտրաէներգիայի արտադրությունը  կհասնի 20,000 մեգավատի, իսկ գազի արդյունահանումը՝ մեկ միլիարդ խորանարդ մետրի»: