Ռոհանի. Ազգային նավթաքիմիական նախագծերի բացումը վկայում է Իրանի ժողովրդի հզորության մասին
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանցի երիտասարդների ու մասնագետների կողմից ազգային նավթաքիմիական նախագծերի շահագործումը վկայում է Իրանի ժողովրդի հզորության և համաշխարհային իմպերիալիզիմի դեմ ուղղված մեծ հարվածի մասին»:
Հինգշաբթի օրն Իրանի Իլամ, արևմտյան Ատրպատական և Համեդան նահանգներում տեսակապի ձևաչափով կայացած ազգային պետրոքիմիական նախագծերի բացման արարողության ժամանակ Ռոհանին ասել է.«Պատժամիջոցների շրջանում ողջ Իրանը վերածվեց հսկայական տնտեսական արտադրամասի, որտեղ բոլորը ներկա են ու աշխատում են»:
Նշելով, որ այսօր ի հայտ է եկել Իրանի ազգային հզորությունը, նախագահ Ռոհանին ընդգծել է.«Նավթաքիմիական արդյունաբերության ոլորտի ազգային խոշոր նախագծերի բացումը վկայում է բոլոր բնագավառներում, այդ թվում արդյունաբերության ոլորտում Իրանի մեծ ժողովրդի հաջողությունների մասին»:
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է. «Իրանում շահագործման հանձնվող նավթաքիմիական նախագծերը համաշխարհային իմպերիալիզմի դեմ ուղղված մեծ հարված են, որը մեծ ջանքեր գործադրեց կանխել Իրանի արդյունաբերության առաջընթացը»:
Ռոհանին հայտարարել է. «Իրանի մեծ ժողովուրդը կշարունակի հավերժ ու հպարտ ապրել, ինչպես եղել է ողջ պատմության ընթացքում»: