Ռոհանի.Թշնամին անպայման կրելու է գեներալ Սոլեյմանիի սպանության վնասները
ԻԻՀ նախագահն ասել է. «Լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ուղին, ով հետևում էր լուսահոգի իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուսմունքին, շարունակվելու է»:
Հինգշաբթի օրը, Էներգետիկայի նախարարության ազգային նախագծերի շահագործման արարողության ժամանակ, մեծարելով նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Անշուշտ թշնամին կտուժի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատարի վայրագ սպանությունից: Թշնամին թող իմանա, որ Իրանի և տարածաշրջանի ժողովուրդներն ու երիտասարդներն ավելի մեծ հույսով ու հավատով են շարունակելու տարածաշրջանի դիմադրության և անկախության ճանապարհը»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Քանի դեռ ամերիկացիները գտնվում են տարածաշրջանում, Արևմտյան Ասիան անվտանգ չի լինի: Տարածաշրջանի երկրները շուտով տարածաշրջանից վտարելու են հանցագործներին և ագրեսորներին»:
2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ահաբեկչական ուժերի կողմից իրականացված օդային հարձակման հետևանքով, սպանվեցին ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսը: