Ռոհանի.Կորոնավիրուսը պատմական փորձություն էր աշխարհի ժողովուրդների և առաջնորդների համար
(last modified Sat, 02 Jan 2021 15:29:28 GMT )
Հունվար 02, 2021 18:59 Asia/Tehran
  • Ռոհանի.Կորոնավիրուսը պատմական փորձություն էր աշխարհի ժողովուրդների և առաջնորդների համար

ԻԻՀ նախագահն ասել է.«Կորոնավիրուսը մի սովորական հիվանդություն չէր: Այն պատմական փորձություն էր աշխարհի ժողովուրդների և առաջնորդների համար»:

Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում,  նշելով, որ COVID-19-ի դեմ պայքարող երկրներից ամենահաջողակը եղել են այն երկրները, որոնց քաղաքացիներն ավելի շատ են հարգել առողջապահական ցուցումները և վստահել են իրենց ղեկավարներին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Բարեբախտաբար, ժողովրդի լավ համագործակցության և համապատասխան կառույցների ու մարմինների տարած ջանքերի շնորհիվ, Իրանը լավ հաջողություններ ունեցավ կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր  փուլերում»:

Անդրադառնալով Իրանի արձանագրած այս հաջողության մեջ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի նշանակալի դերակատարությանը, նախագահ Ռոհանին նշել է.«Գերապատիվ առաջնորդը սկզբից ընդգծում էր առողջապահական ցուցումների հարգման անհրաժեշտությունը,  և  թե կրոնական,  թե օրինական առումով, այն բոլորի պարտականությունն էր համարում: Մեծարգո առաջնորդն ամենաշատն էր հարգում առողջապահական ցուցումները և նրա պահվածքը օրինակ էր ամբողջ երկրի համար»: