Ռոհանի.«Եթե Բայդենը կատարի իր պարտավորությունները, Իրանի պատասախանը պարզ ու հստակ է»
https://parstoday.ir/hy/news/iran-i130678-Ռոհանի._Եթե_Բայդենը_կատարի_իր_պարտավորությունները_Իրանի_պատասախանը_պարզ_ու_հստակ_է
Անդրադառնալով առաջիկայում ԱՄՆ-ում Ջո Բայդենի կառավարության գործունեության մեկնարկին՝ Իրանի նախագահն ասել է. «Եթե Բայդենը կատարի իր ստանձնած պարտավորությունները, Իրանի պատասխանը պարզ ու հստակ է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 06, 2021 16:30 Asia/Tehran
  • Ռոհանի.«Եթե Բայդենը կատարի իր պարտավորությունները, Իրանի պատասախանը պարզ ու հստակ է»

Անդրադառնալով առաջիկայում ԱՄՆ-ում Ջո Բայդենի կառավարության գործունեության մեկնարկին՝ Իրանի նախագահն ասել է. «Եթե Բայդենը կատարի իր ստանձնած պարտավորությունները, Իրանի պատասխանը պարզ ու հստակ է»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում նշելով,որ եթե ԱՄՆ-ն կատարի իր բոլոր պարտավորությունները, Իրանը ևս կկատարի իր բոլոր պարտավորությունները, հավելել է.«Իրանի ժողովուրդը ամենյան հզորությամբ ու վճռականորեն շարունակում է իր ուղին և  երբ դիմացի կողմը հանձնվի օրենքին , Իրանի ժողովուրդը կողջունի այն»:

Խոսելով Իսլամական հեղափոխության, պարտադրյալ պատերազմի և  թշնամիների տնտեսական պատերազմի երեք պատմական ժամանակահատվածներում Իրանի ժողովրդի հաղթանակի մասին, Ռոհանին ընդգծել է.«Աշխարհում թող ոչ ոք չմտածի,որ պատժամիջոցներով ու տնտեսական պատերազմով  կկարողանա հաղթել Իրանի ժողովրդին»: