Գեներալ Մուսավի. Եթե թշնամին սխալվի իր հաշվարկներում, կզղջա
https://parstoday.ir/hy/news/iran-i131404-Գեներալ_Մուսավի._Եթե_թշնամին_սխալվի_իր_հաշվարկներում_կզղջա
Իրանի բանակի գլխավոր հրամանատարն ասել է.«Եթե թշնամին սխալվի իր հաշվարկներում ու այդ հաշվարկների հիմամբ սխալ քայեր անի, անշուշտ կզգջա դրա համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2021 07:29 Asia/Tehran

Իրանի բանակի գլխավոր հրամանատարն ասել է.«Եթե թշնամին սխալվի իր հաշվարկներում ու այդ հաշվարկների հիմամբ սխալ քայեր անի, անշուշտ կզգջա դրա համար»:

Չորեքշաբթի օրը, Իրանի բանակի ցամաքային ուժերի «Հզորություն 99» զորավարժությունների անցկացմանն առնթեր լրագրողների հետ ճեպազրույցում, բրիգադային գեներալ Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին նշել է.«Անցած մեկ ամսվա ընթացքում անցկացված Իրանի զինված ուժերի զորավարժություններն իրականում երկրի ժողովրդի ու համակարգի թշնամիներին ուղղված նախազգուշացում էր առ այն, որ սխալ հաշվարկների հիմամբ կատարած ցանկացած քայլի համար զղջալու են»:

Իրանի բանակի գլխավոր հրմանատարը շեշտել է.«ԻԻՀ-ի զինված ուժերը պատրաստ են կյանքի գնով պաշտպանել Իրանի ժողովրդին»:

Երեքշաբթի օրը Մակրանի ափամերձ շրջաններում մեկնարկել է ԻԻՀ-ի բանակի «Հզորություն 99» զորավարժությունը: