Թախթռավանչի. Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունն անպատիժ չի մնալու
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է.«Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն անպատիժ չի մնալու»:
NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մաջիդ Թախթռավանչին ասել է. «ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի ոճրագործությունն անպատիժ չի մնալու, որովհետև ոճրագործությունը է տեղի ունեցել նրա դեմ, ով ազդեցիկ դերակատարություն ուներ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում»:
Հայտնելով Իրանի պատրաստակամությունը ԱՄՆ-ի հետ կալանավորների փոխանակման կապակցությամբ, Թախթռավանչին ասել է.«Մենք պատրաստ ենք փոխանակել կալանավորներին»:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը պետք է որոշի, թե արդյոք շարունակո՞ւմ է նախորդ կառավարության ձախողված քաղաքականությունը, թե՝ նոր էջ բացում:
Թախթռավանչին նշել է, որ եթե ԱՄՆ-ն կատարի ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած հանձնառությունները, ԻԻՀ-ը ևս անմիջապես կվերադառնա իր հանձնառությունների լիարժեք գործադրմանը: