Խաթիբզադե. Թեհրանը երկկողմ բանակցություններ չի վարելու Վաշինգտոնի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i132356-Խաթիբզադե._Թեհրանը_երկկողմ_բանակցություններ_չի_վարելու_Վաշինգտոնի_հետ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2021 12:51 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ:

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, նշելով, որ Իրանը սպասում է ԱՄՆ գործողություններին` բոլոր պատժամիջոցները վերացնելու կապակցությամբ, Սաիդ Խաթիբզադեն հավելել է.«ԱՄՆ-ը պետք է վերադառնա իր ստանձնած պարտավորություններին և եթե դա տեղի ունենա, ապա համատեղ հանձնաժողովի շրջանակներում երկխոսության հնարավորությունը կա»:

Խաթիբզադեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 26-րդ և 36-րդ հոդվածների շրջանակներում Իրանի ստանձնած պարտավորությունների կրճատումն ու ռազմավարական  համբերության դրսևորումն այս միջազգային պայմանագրի պահպանման պատճառ են դարձել: Նա հավելել է.«Միացյալ Նահանգների առաջին քայլը պետք է լինի պատժամիջոցների չեղարկումը և 2231 բանաձևի լիարժեք գործադրումը: Դրանից հետո, ՀԳՀԾ-ին վերադառնալն ունի իր պայմաններն ու փուլերը»:

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը Կովկասի տարածաշրջանում Իրանի վարած քաղաքականության մասին ասել է. «Տարածաշրջանում Թեհրանի քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության սկզբունքի վրա է, իսկ Կովկասը հին ժամանակներից սկսած, կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար»:

Անդրադառնալով Իրանի դեմ ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի  սպառնալիքներին, Խաթիբզադեն ասել է. «Իրանը սպառնալիքի կողմնակից չէ, սակայն անհրաժեշտության դեպքում պատշաճ կերպով պատասխան կտա»: