Իրանը հաջողությամբ գործարկել է Zul-Janah համակցված արբանյակակիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i132412-Իրանը_հաջողությամբ_գործարկել_է_zul_janah_համակցված_արբանյակակիրը
Իրանի նորագույն Zul-Janah համակցված արբանյակակիրը հաջողությամբ գործարկվել է:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 02, 2021 05:40 Asia/Tehran

Իրանի նորագույն Zul-Janah համակցված արբանյակակիրը հաջողությամբ գործարկվել է:

Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության տիեզերական ստորաբաժանման խոսնակ Ահմադ Հոսեյնին հայտարարել է. «Երկրի ամենահզոր կոշտվառելիքային շարժիչով հագեցած արբանյակակրի գործարկումը և այդ շարժիչի տեխնոլոգիային հասանելիությունը կարևոր ձեռքբերում է տիեզերական ոլորտում և տեղի է ունեցել առաջին անգամ»:

Նա հավելել է. «Տեխնիկական բնութագրի տեսանկյունից, արբանյակակիրն ունի   երեք առանձնահատկություն, որոնց շնորհիվ մրցունակ է աշխարհում: Արբանյակակիրն ունի կոշտ վառելիքի երկու փուլ և հեղուկ շարժիչով մեկ փուլ: Փոխադրողն ունակ է 500 կմ հեռավորության վրա ուղեծիր դուրս բերել մինչև 220 կգ քաշ ունեցող արբանյակներ»:

Հոսեյնին հավելել է, որ տիեզերական այս փորձի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը արբանյակակրի հզորությունն է, որը գերազանցում է 750 տոննան և դրա կառուցման ժամանակ կիրառված նոր տեխնոլոգիաները: