Փետրվար 05, 2021 09:25 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է իրանցի դիվանագետի վերաբերյալ Բելգիայի դատարանի կայացրած որոշումը

Հինգշաբթի օրը, Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է իրանցի դիվանագետի վերաբերյալ Բելգիայի դատարանի կայացրած որոշումը:

Սաիդ Խաթիբզադեն, հինգշաբթի օրն արձագանքելով իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիի վերաբերյալ Բելգիայի Անտվերպենի դատարանի կայացրած որոշմանը, հայտարարել է. «Իրանը դատապարտում է Բելգիայի Անտվերպենի դատարանի կողմից իրանցի դիվանագետին 20 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը»:

Խաթիբզադեն հավելել է. «Բելգիան և եվրոպական մի շարք այլ երկրներ, Եվրոպայում գործող Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից ստեղծված թշնամական մթնոլորտից ազդված, ձեռնարկում են նման անօրինական ու անհիմն գործողություններ: Ուստի նրանք պետք է պատասխանատու լինեն իրանցի դիվանագետի իրավունքների կոպիտ ոտնահարման, ներառյալ՝ անմարդկային պայմանների համար, որոնցում դիվանագետը գտնվել է Գերմանիայի ու Բելգիայի բանտերում»:

Բելգիայի դատարանը, խախտելով 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի դրույթները, իրանցի դիվանագետ Ասադոլլահ Ասադիին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

Պիտակ