Գեներալ Հաթամի.Իրանի պաշտպանական հզորությունը մեծանալու է ցածր բարձրությամբ ասիմետրիկ մարտերում
https://parstoday.ir/hy/news/iran-i132834-Գեներալ_Հաթամի.Իրանի_պաշտպանական_հզորությունը_մեծանալու_է_ցածր_բարձրությամբ_ասիմետրիկ_մարտերում
Նշելով, որ ցածր բարձրությամբ օդային թիրախների, այդ թվում ուղղաթիռների, ԱԹՍ-երի և թևավոր հրթիռների հետ բախվելը հակաօդային պաշտպանության ուսից արձակվող հրթիռների կարևոր յուրահատկություններից է, Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարն ասել է. «Այս հրթիռների կիրառումը կմեծացնի Իրանի պաշտպանական հզորությունը ցածր բարձրությամբ անհամաչափ մարտերում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2021 14:01 Asia/Tehran

Նշելով, որ ցածր բարձրությամբ օդային թիրախների, այդ թվում ուղղաթիռների, ԱԹՍ-երի և թևավոր հրթիռների հետ բախվելը հակաօդային պաշտպանության ուսից արձակվող հրթիռների կարևոր յուրահատկություններից է, Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարն ասել է. «Այս հրթիռների կիրառումը կմեծացնի Իրանի պաշտպանական հզորությունը ցածր բարձրությամբ անհամաչափ մարտերում»:

Շաբաթ օրը, ուսից արձակվող հրթիռների զանգվածային արտադրության հոսքագծի և կոմպոզիտային կոշտ վառելիքի արտադրության գործարանների բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում, շնորհավորելով իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավելել է. « Այսօր, զինված ուժերի  պատրաստվածության  և իսլամական Իրանի մեծ ժողովրդի օրինակելի հզորության շնորհիվ, աշխարհում ոչ մի ուժ չի համարձակվի  ոտնձգություն իրականացնել  մեր հայրենիքի դեմ»:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի  աջակցման  նախարարն ասել է. «Նման առաջադեմ հրթիռների արտադրության մենաշնորհը պատկանում է աշխարհի մի քանի երկրներին, և այսօր  Պաշտպանության նախարարությունը կարողացել է իսլամական Իրանի երիտասարդների շնորհիվ, սեփական արտադրության  հրթիռների զանգավածային արտադրության ոլորտում նվաճումների մատյանում ևս մեկ ոսկե էջ գրանցել»: 

Ամիր Հաթամիի խոսքով՝  այս հրթիռներում օգտագործվող համակարգերն ամբողջովին տեղայնացված են և դրանց արտադրական հոսքագծերը հնարավորության կտան արտադրել ու մատակարարել տարբեր արտադրանքներ՝  սպառնալիքների տեսակին և զինված ուժերի կարիքներին համապատասխան:

Պաշտպանության  արդյունաբերության կազմակերպությունում կոմպոզիտային կոշտ վառելիքի արտադրության գործարաններ բացելու վերաբերյալ  բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է. «Այս գործարանը ստեղծվել է ցամաքային ռազմի դաշտում գտնվող բոլոր հրթիռների կոմպոզիտային կոշտ վառելիքն ապահովելու նպատակով»: