Գեներալ Հաթամի.Իրանի պաշտպանական հզորությունը մեծանալու է ցածր բարձրությամբ ասիմետրիկ մարտերում
Նշելով, որ ցածր բարձրությամբ օդային թիրախների, այդ թվում ուղղաթիռների, ԱԹՍ-երի և թևավոր հրթիռների հետ բախվելը հակաօդային պաշտպանության ուսից արձակվող հրթիռների կարևոր յուրահատկություններից է, Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարն ասել է. «Այս հրթիռների կիրառումը կմեծացնի Իրանի պաշտպանական հզորությունը ցածր բարձրությամբ անհամաչափ մարտերում»:
Շաբաթ օրը, ուսից արձակվող հրթիռների զանգվածային արտադրության հոսքագծի և կոմպոզիտային կոշտ վառելիքի արտադրության գործարանների բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում, շնորհավորելով իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավելել է. « Այսօր, զինված ուժերի պատրաստվածության և իսլամական Իրանի մեծ ժողովրդի օրինակելի հզորության շնորհիվ, աշխարհում ոչ մի ուժ չի համարձակվի ոտնձգություն իրականացնել մեր հայրենիքի դեմ»:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ասել է. «Նման առաջադեմ հրթիռների արտադրության մենաշնորհը պատկանում է աշխարհի մի քանի երկրներին, և այսօր Պաշտպանության նախարարությունը կարողացել է իսլամական Իրանի երիտասարդների շնորհիվ, սեփական արտադրության հրթիռների զանգավածային արտադրության ոլորտում նվաճումների մատյանում ևս մեկ ոսկե էջ գրանցել»:
Ամիր Հաթամիի խոսքով՝ այս հրթիռներում օգտագործվող համակարգերն ամբողջովին տեղայնացված են և դրանց արտադրական հոսքագծերը հնարավորության կտան արտադրել ու մատակարարել տարբեր արտադրանքներ՝ սպառնալիքների տեսակին և զինված ուժերի կարիքներին համապատասխան:
Պաշտպանության արդյունաբերության կազմակերպությունում կոմպոզիտային կոշտ վառելիքի արտադրության գործարաններ բացելու վերաբերյալ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է. «Այս գործարանը ստեղծվել է ցամաքային ռազմի դաշտում գտնվող բոլոր հրթիռների կոմպոզիտային կոշտ վառելիքն ապահովելու նպատակով»: