Գեներալ-մայոր Սալամի. Իրանի ժողովուրդը հաղթեց պատժամիջոցների հեղինակներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է. «Իրանի ժողովուրդը հաղթահարել է պատժամիջոցներն ու դրանց հետևանքները և ջախջախել դրանց հեղինակներին»:
Երկուշաբթի օրը, ԻՀՊԿ նավատորմը 340 նավերով համալրվելու արարողության ժամանակ, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է. «Իրանի ժողովուրդը կանգուն է և իր անկախությունը պատժամիջոցների հետ չի փոխելու»:
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ասել է.«Պատժամիջոցների ընթացքում Իրանի առաջընթացը շատ ավելի հզոր է եղել, քան նախկինում»:
Նա հավելել է. «Այս 42 տարիների ընթացքում հարձակումների մաշսխտաբը գլոբալ էր: Համաշխարհային գերտերությունները միավորվել էին Իրանի դեմ: Թշնամին Իրանի մեծ ժողովրդի դեմ բազմակողմանի պատերազմ էր մղում, ներառյալ՝ հոգեբանական, տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային ոլորտներում»:
Գեներալ Մայոր Սալամին ընդգծել է.«Իրանի ժողովուրդը և իսլամական Իրանիի հետ համաքայլ գնացող այլ ժողովուրդները բոլոր դժվարությունների ժամանակ փայլում էին և ոչ մի ճակատում չէին նահանջում կամ հանձնվում»: