Իրանն ու Հայաստանը պատրաստվում են կարճաժամկետ հեռանկարում քառապատկել համատեղ առևտրի ծավալները
https://parstoday.ir/hy/news/iran-i132982-Իրանն_ու_Հայաստանը_պատրաստվում_են_կարճաժամկետ_հեռանկարում_քառապատկել_համատեղ_առևտրի_ծավալները
Իրան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը «90 Տնտեսություն» ինտերնետային կայքին տված հարցազրույցում ասել է.«Վերջերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարը 5 օրյա այցով Թեհրանում էր: Այցի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Հուսով ենք կարճ ժամկետում երկու երկրի առևտրափոխանակման ծավալները 400 միլիոն դոլարից հասցնել 1,5 միլիարդ դոլարի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2021 14:30 Asia/Tehran

Իրան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը «90 Տնտեսություն» ինտերնետային կայքին տված հարցազրույցում ասել է.«Վերջերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարը 5 օրյա այցով Թեհրանում էր: Այցի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Հուսով ենք կարճ ժամկետում երկու երկրի առևտրափոխանակման ծավալները 400 միլիոն դոլարից հասցնել 1,5 միլիարդ դոլարի»:

Իրանի նորարարության և բարգավաճման հիմնադրամի նախագահ Ալի Վահդաթը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանում կբացվի Իրանի նորարարության և բարգավաճման հիմնադրամի գրասենյակը:

Sky News- ին տված հարցազրույցում, Վահդաթն ասել է, որ Նորարարության և բարգավաճման հիմնադրամի ծրագրում  առաջնային  տեղ է զբաղեցնում գիտելիքահենք ընկերությունների արտադրանքի արտահանման ծավալների աճը: Նրա խոսքերով. «Այդ նպատակին հասնելու համար, նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր,  այդ թվում արտահանման համար նախատեսված մրցանակները և գիտելիքահեն ընկերությունների արտադրանքի արտահանման համար հնարավորություններ ստեղծելը:

Անդրադառնալով հարևան և տարածաշրջանի երկրների հետ նորարարության և բարգավաճման հիմնադրամի փոխգործակցությանը, նա նշել է.«Անցյալ շաբաթ Քենիայում բացվեց հիմնադրամի գրասենյակը, իսկ մեկ տարի առաջ գրասենյակ էր բացվել Ադրբեջանում: Հուսով ենք հիմնադրամը մինչև տարեվերջ գրասենյակներ կբացի նաև Հայաստանում, Աֆղանստանում և Իրաքում»: