Իրանում մեկնարկել է կորոնավիրուսի համընդհանուր պատվաստման ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i133046-Իրանում_մեկնարկել_է_կորոնավիրուսի_համընդհանուր_պատվաստման_ծրագիրը
Իրանում մեկնարկել է կորոնավիրուսի համընդհանուր պատվաստման ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2021 14:02 Asia/Tehran

Իրանում մեկնարկել է կորոնավիրուսի համընդհանուր պատվաստման ծրագիրը:

Երեքշաբթի օրը, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրամանով, Իրանում մեկնարկել է ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստման ծրագիրը:

Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության սննդի ու դեղերի կազմակերպության խոսնակ Քիանուշ Ջահանփուրն Իրանում պատվաստման մեկնարկի արարողության ընթացքում ասել է.«Պատվաստումը սկսվում է օրական 1000 ներարկմամբ և դրանից հետո հաշվի առնելով իրավիճակի կրկին գնահատումը պրոգրեսիվ եղանակով կավելանա մինչև հասնի առավելագույնի»:

Ջահանփուրը հավելել է.«Սկզբնական փուլում պատվաստանյութը կներարկվի նրանց, որոնց PCR անալիզը դրական չլինի, սակայն ընդհանուր առմամբ նախկինում վարակված անձանց ներարկելու հարցում սահմանափակություններ չկան»:

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բեռնվածքը հինգշաբթի օրն առաքվել է Իրան:

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցվել է ավելի քան 16 երկրներում այդ թվում նաև Իրանում: