Իրանում մեկնարկել է կորոնավիրուսի համընդհանուր պատվաստման ծրագիրը
Իրանում մեկնարկել է կորոնավիրուսի համընդհանուր պատվաստման ծրագիրը:
Երեքշաբթի օրը, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրամանով, Իրանում մեկնարկել է ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստման ծրագիրը:
Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության սննդի ու դեղերի կազմակերպության խոսնակ Քիանուշ Ջահանփուրն Իրանում պատվաստման մեկնարկի արարողության ընթացքում ասել է.«Պատվաստումը սկսվում է օրական 1000 ներարկմամբ և դրանից հետո հաշվի առնելով իրավիճակի կրկին գնահատումը պրոգրեսիվ եղանակով կավելանա մինչև հասնի առավելագույնի»:
Ջահանփուրը հավելել է.«Սկզբնական փուլում պատվաստանյութը կներարկվի նրանց, որոնց PCR անալիզը դրական չլինի, սակայն ընդհանուր առմամբ նախկինում վարակված անձանց ներարկելու հարցում սահմանափակություններ չկան»:
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բեռնվածքը հինգշաբթի օրն առաքվել է Իրան:
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցվել է ավելի քան 16 երկրներում այդ թվում նաև Իրանում: