Զարիֆ. Բայդենի կառավարությունն իր քաղաքականության վերաբերյալ ընդհանուր եզրակացության չի եկել
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Պարոն Բայդենի կառավարությունը ընդհանուր եզրակացության չի եկել իր քաղաքականության շուրջ, իսկ Իրանի քաղաքականություևնը հստակ է ու թափանցիկ»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չինական Phoenix լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Զարիֆն ասել է. «ԱՄՆ-ի նոր վարչակազմի ու ՀԳՀԾ-ի հետ կապված վրջին հարցերի կապակցությամբ, Իրանն առաջին քայլը չի անելու: Միացյալ Նահանգներն է, որ պետք է ցույց տա իր հավատարմությունը համաձայնագրին»:
Նա հավելել է. «ՀԳՀԾ-ի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելուց առաջ, ամերիկացիները պետք է մտածեն իրենց քայլերին Իրանի պատասխանի մասին»:
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերով. «Միանգամայն հստակ է, որ ԱՄՆ-ն դուրս է եկել ՀԳՀԾ-ից և բնականաբար, հենց նույն երկիրը պետք է դադարեցնի միջուկային համաձայնագրի խախտման գործընթացը և չեղարկի պատժամիջոցները»: