Իրանն ինքնաբավության է հասել տարբեր լողամիջոցների արտադրության ոլորտում
Փետրվար 14, 2021 08:41 Asia/Tehran
Իրանցի երիտասարդները Քիշ կղզում տեղական գիտելիքով կառուցում են տարբեր լողամիջոցներ:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Boot Service Kish նավաշինության ընկերության գործադիր տնօրեն Ֆերեյդուն Աբդոլլահ Փուրին ասել է.«Այս ընկերությունում արտադրվում են տարբեր տեսակի թեթև և կիսածանր փրկարարական, սպասարկող և ուղեցույց նավեր»:
Աբդոլլահ Փուրին նշել է, որ այդ ընկերությունն Իրանում ալյումինե արագընթաց լողամիջոցների միակ արտադրողն է, որը կարողացել է կանխել տարեկան 4 միլիոն արտարժույթի արտահոսքը ը երկրից:
Նա նշել է, որ ներկայումս 200 մասնագետներ ուղղակի և անուղղակի աշխատում են այդ ընկերությունում: