Երեքշաբթի օրը մեկնարկելու են Իրան-Ռուսաստան ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i133492-Երեքշաբթի_օրը_մեկնարկելու_են_Իրան_Ռուսաստան_ռազմածովային_ուժերի_համատեղ_զորավարժությունները
Հյուսիսային Հնդկական օվկիանոսում երեքշաբթի օրը մեկնարկելու է Իրան-Ռուսաստան 2021 ծովային անվտանգության համատեղ զորավարժությունը:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Փետրվար 15, 2021 06:37 Asia/Tehran

Հյուսիսային Հնդկական օվկիանոսում երեքշաբթի օրը մեկնարկելու է Իրան-Ռուսաստան 2021 ծովային անվտանգության համատեղ զորավարժությունը:

Այս զորավարժությունն անցկացվելու է Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի վերգետնյա և թռիչքային ստորաբաժանումների մասնակցությամբ:

Զորավարժություններին, բացի Իրանի բանակի և ԻՀՊԿ ռազմածովային ուժերի վերգետնյա և թռիչքային ստորաբաժանումներից, ներգրավված կլինի  նաև ՌԴ ռազմածովային ուժերի լողացող միջոցների ստորաբաժանումը, ներառյալ՝ Ստոկա նավակործանը, Կալա  լոգիստիկական նավը և մեկ ուղղաթիռ:

«Իրան-Ռուսաստան ծովային անվտանգության գոտի 2021» համակցված զորավարժությունների անցկացման նպատակն է տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը և Ռուսաստանի ու Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնումը:

Զոչավարժությունների մյուս նպատակներն են `միջազգային ծովային առևտրի անվտանգության ամրապնդումը, ծովահենության դեմ պայքարը և ծովային փրկարարության ոլորտում տեղեկատվության փոխանակումն ու գործառնական և մարտավարական փորձի փոխանակումը:

Զորավարժությունների ընթացքում իրականացվելու են տարբեր տակտիկական վարժություններ, ինչպիսիք են լողամիջոցը կրակից փրկելը, հարձակվող նավը բաց թողնելը, հատուկ նշանակետերի դեմ կրակ բացելը և այլ մարտավարական և գործնական վարժանքներ: