Իրան-Ռուսաստան համատեղ ռազմածովային զորավարժությունների նպատակները
https://parstoday.ir/hy/news/iran-i133540-Իրան_Ռուսաստան_համատեղ_ռազմածովային_զորավարժությունների_նպատակները
Իրան-Ռուսաստան «Ծովային անվտանգության գոտի» զորավարժության խոսնակն ասել է.«Զորավարժություններին կմասնակցեն ռազմածովային ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Հյուսիսային Հնդկական օվկիանոսի ռուսական նավատորմը:»
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Փետրվար 15, 2021 14:03 Asia/Tehran

Իրան-Ռուսաստան «Ծովային անվտանգության գոտի» զորավարժության խոսնակն ասել է.«Զորավարժություններին կմասնակցեն ռազմածովային ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Հյուսիսային Հնդկական օվկիանոսի ռուսական նավատորմը:»

Երկուշաբթի օրը, Iran Pres լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ծովակալ Ղոլամրեզա Թահանին ասել է.«Իրան-Ռուսաստան  «Ծովային անվտանգության գոտի» համատեղ զորավարժությունների նպատակներն են՝ փրկարարական գործողությունները, փոխանցման հմտությունները և միջազգային ասպարեզում Իրանի ռազմածովային ուժերի ներգրավվածության ցուցադրումը»:

Ծովակալ Ղոլամրեզա Թահանին հավելել է.«Խաղաղությունն ու բարեկամությունը Իրանի Իսլամական Հանրապետության զորավարժությունների ուղերձն է տարածաշրջանի երկրներին: Տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր է հաստատել տարածաշրջանի երկրների միջև սիներգիայի ավելացման միջոցով»:

Իրան-Ռուսաստան  «Ծովային անվտանգության գոտի» զորավարժության խոսնակն ասել է.«Հյուսիսային Հնդկական օվկիանոսի շրջանն ապահովագրված է ծովային սպառնալիքներից և ծովահենությունից, իսկ զորավարժությունները նպատակ ունեն ռազմածովային ուժերին նախապատրաստել Իրանի ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար անապահով ծովային տարածքներում ներկայությանը»: