Իրանում արտադրվել են նոր տեսակի տրակտորներ՝ ամբողջությամբ տեղակն գիտելիքներով
Թավրիզի տրակտորաշինության գործարանում սկսվել է ամբողջապես իրանական տրակտորների արտադրության հոսքագծի աշխատանքը, որը մեծ հաջողություն է համարվում Իրանի տնտեսության և արդյունաբերության համար: Տրակտորները հնարավոր է լինելու նաև արտահանել:
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, WD4120 արդիական տրակտորն օժտված է 120 ձիաուժ հզորությամբ վեց գլանային տուրբոշարժիչով` և էլեկտրահիդրավլիկ դիֆերենցիալ փականով:
WD455 տրակտորը հագեցած է նաև 55 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչով` հիդրավլիկ ելքով, ֆերմերային տնտեսություններում և այգիներում օգտագործելու համար:
Թավրիզի տրակտորաշինության գործարանը Իրանում որպես ծանր արդյունաբերության ամենահին ոլորտներից մեկն ավելի քան 50 տարվա պատմությամբ, չնայած պատժամիջոցներին, վերջին 9 ամիսների ընթացքում կարողացել է ավելի քան քսան միլիոն դոլար արժողությամբ 1800 տրակտոր արտահանել տարբեր երկրներ: