Իրանում տեղի է ունեցել 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. վիրավորվել է 44 մարդ
Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպությունը հայտարարել է.«Յասուջ ու Սիսախթ քաղաքներում տեղի ունեցած 5.6 բալ ուժգնությամբ երկրաշաժի հետևանքով մինչ պահը հայտնի է 44 վիրավորի մասին: 4 հոգի՝ Սամիրեմում ևս 40-ը՝ Դենա շրջկենտրոնում»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպությունը չորեքշաբթի գիշեր այս կապակցությամբ տարածած հաղորդման մեջ հայտարարել է.«Վիրավորները վնասվածքներ են ստացել փախուստի դիմելու ժամանակ: Բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել»:
Քոհգիլույե և Բոյերահմադ նահանգի Յասուջ ու Սիսախթ քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժից հետո Իրանի Կարմիր մահիկի հավաքականության օգնության ու փրկարար կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ վեց խումբ ուղարկվել է Սպահան ու Քոհգիլույե և Բոյերահմադ նահանգների միջև գտնվող տարածքներ, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը: