Իրանի արձագանքը ՀԳՀԾ-ի վերաբերյալ արևմտյան պաշտոնյաների իռացիոնալ հայտարարություներին
Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ի պատասխան արևմտյան պաշտոնյաների անխոհեմ հայտարարություններին, ընդգծել է, որ Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին միայն մեղավոր կողմի գործնական քայլերի պայմաններում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էսմայիլ Բաղայի Համանեն պատասխանելով արևմտյան պաշտոնյաների իռացիոնալ հայտարարություններին, ասել է.«Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին, միայն այն պայմաններում երբ ԱՄՆ որպես անօրինական կողմ և ՀԳՀԾ-ն խախտող կողմ գործնական և արդյունավետ քայլերի ձեռնարկի այդ ուղղությամբ»:
Բաղայի Համանեն հավելել է, որ բացառապես միջուկային համաձայնագրի պայմաններին համապատասխան գործած և այդ շրջանակներում իր պարտավորությունների մի մասը կրճատած Իրանից ՀԳՀԾ-ին լիարժեք հավատարիմ մնալու պահանջը ոչ միայն անարդար ու անպատասխանատու է, այլ ամբարտավան ու բռնի մոտեցում է:
ՄԱԿ-ում Ժնևում տեղակայված միջազգային կամզակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանն ասել է. «Զավեշտական է, որ նրանք Իրանից պահանջում են վերադառնալ և հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին»:
Բաղայի Համանեն նշել է. «Միացյալ Նահանգների պարտականությունն է վերադառնալ ՀԳՀԾ, ինչպես նաև փոխհատուցել պատճառած վնասներն ու վերսկսել իր պարտավորությունների գործադրումը»: