Իրանի արտգործնախարարություն. Անդրսահմանային պատժամիջոցները չպետք է ազդեն Իրան-Եվրոպա առևտրային հարաբերությունների վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i134772-Իրանի_արտգործնախարարություն._Անդրսահմանային_պատժամիջոցները_չպետք_է_ազդեն_Իրան_Եվրոպա_առևտրային_հարաբերությունների_վրա
Իրանի արտգործնախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերի գծով գլխավոր տնօրենն ասել է.«Իրան-Եվրոպա առևտրային հարաբերությունների հիմքերը չպետք է ազդվեն անդրսահմանային պատժամիջոցներից»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 01, 2021 18:32 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարություն. Անդրսահմանային պատժամիջոցները չպետք է ազդեն Իրան-Եվրոպա առևտրային հարաբերությունների վրա

Իրանի արտգործնախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերի գծով գլխավոր տնօրենն ասել է.«Իրան-Եվրոպա առևտրային հարաբերությունների հիմքերը չպետք է ազդվեն անդրսահմանային պատժամիջոցներից»:

Երկուշաբթի օրը, Իրան-Եվրոպա տնտեսական համագումարում, Փեյման Սաադաթն ասել է.«Իրան-Եվրոպա առևտրափոխանակումների արժեքը 2017-ին 21 միլիարդ եվրոյից նվազել է 4.5 միլիարդ եվրոյի, ինչը պայմանավորված է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու և կոշտ պատժամիջոցների կիրառման հետևանքներով»:

Դիվանագիտությունը, կայունությունը և համագործակցությունը Իրանի և Եվրոպայի միջև առևտրային հարաբերությունների զարգացման հիմքերը համարելով, Իրանի արտգործնախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերի գծով գլխավոր տնօրենն ասել է.«Անցած տարիների ընթացքում Իրանը հաղթահարել է մեծ մարտահրավերներ  և ապացուցել է, որ ճնշման պայմաններում ևս կարող է շարունակել իր ուղին»: