Կայացել է «Մասաֆ» իրանական հարձակողական արդիական զենքի շնորհանդեսը
Մարտ 07, 2021 09:03 Asia/Tehran
ԻԻՀ պաշտպանության նախարարի ներկայությամբ, կայացել է «Մասաֆ» արդիական իրանական հարձակողական զենքի շնորհանդեսը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մասաֆի հեռահարությունը ցերեկային տեսախցիկով 800 մետր է, ջերմային տեսախցիկով՝ 600:
62.7 x 51 տրամաչափով զենքը օդով հովացվող զենք է: Այն ունի անվտանգ, դիպուկահար և հաջորդական կրակահերթի վիճակներ: Զենքի վրա կարելի է տեղադրել կողմնակի սարքեր, այդ թվում տեսախցիկ, կարմիր կետ, ականանետ, եռոտանի և այլն:
«Մասաֆ»-ի պահեստատուփը դատարկվելուց հետո կարող է շատ արագ վերազինվել:
Զենքի նախագծումն ու կառուցումն իրականացվել է իրանցի մասնագետների կողմից:
Պիտակ