Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ոլորտի արտադրական հզորությունը հասել է 25 միլիոն տոննայի
Ապրիլ 02, 2021 11:26 Asia/Tehran
Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ երկրի նավթաքիմիական արդյունաբերության ոլորտի արտադրական հզորությունն աճել է, հասնելով 25 միլիոն տոննայի:
Հինգշաբթի օրը, OPEC-Plus անդամ երկրների նավթի և էներգետիկայի նախարարների 15-րդ հանդիպման ավարտին, Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է. «Որոշ երկրներ չեն կատարել իրենց պարտավորությունները, ինչն արժանացել է մյուս անդամների քննադատությանը: Արդյունքում, որոշվեց այդ երկրներին մինչև սեպտեմբեր ժամանակ տրամադրել՝ իրենց պարտավորությունները կատարելու համար»:
Զանգանեն հավելել է. «Հաշվի առնելով, որ նավթի համաշխարհային պահանջարկը 2020թ 9.6 միլիոն բարելով նվազել է, մեզ դեռևս չի հաջողվել հասնել 2019թ համաշխարհային շուկայում գոյություն ունեցող չափաբաժնին»:
Պիտակ