Ռոհանի.Արտադրությանն աջակցելու համար պահանջվում են օբյեկտիվ և գործնական քայլեր
ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Արտադրությանն աջակցելու համար պահանջվում են օբյեկտիվ և գործնական քայլեր»:
Կիրակի օրը կառավարության տնտեսական համակարգման շտաբի 14-րդ նիստում, «Արտադրության, աջակցության և խոչընդոտների վերացման» անվամբ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի տարվա կարգախոսն իրականացնելու ուղղությամբ առաջարկված ծրագրերի մասին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Այս տարվա կարգախոսը կայուն ու շարունակական ուղերձ է պարունակում արտադրությանն աջակցելու վերաբերյալ»:
Ռոհանին հավելել է.«Այսօր ամենակարևորը՝ արտադրության ամրապնդմանը և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բազմակողմանի աջակցությունն է»:
Իրանի նախագահը նաև ասել է.«Պատժամիջոցների վերացումը և արտադրության ճանապարհ բացելու իրատեսությունը 1400 թ.-ի կարգախոսն իրականացնելու կառավարության ծրագրերի շարքում են:
«Արեգակնային 1400 թվականի կարգախոսը իրականացվելու է արդյունաբերության և արտադրական ստորաբաժանումներում, հետազոտական և զարգացման կենտրոններում կրթության և հետազոտության ուժեղացման և գիտելիքահենք ընկերություններին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու միջոցով»,ընդգծել է նախագահ Ռոհանին: