Ռոհանի.Արտադրությանն աջակցելու համար պահանջվում են օբյեկտիվ և գործնական քայլեր
https://parstoday.ir/hy/news/iran-i137456-Ռոհանի.Արտադրությանն_աջակցելու_համար_պահանջվում_են_օբյեկտիվ_և_գործնական_քայլեր
ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Արտադրությանն աջակցելու համար պահանջվում են օբյեկտիվ և գործնական քայլեր»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 04, 2021 17:47 Asia/Tehran
  • Ռոհանի.Արտադրությանն աջակցելու համար պահանջվում են օբյեկտիվ և գործնական քայլեր

ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Արտադրությանն աջակցելու համար պահանջվում են օբյեկտիվ և գործնական քայլեր»:

Կիրակի օրը կառավարության տնտեսական համակարգման շտաբի 14-րդ նիստում, «Արտադրության, աջակցության և խոչընդոտների վերացման» անվամբ  Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի  տարվա կարգախոսն իրականացնելու ուղղությամբ առաջարկված ծրագրերի մասին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Այս տարվա կարգախոսը կայուն ու շարունակական ուղերձ է պարունակում  արտադրությանն աջակցելու վերաբերյալ»:

Ռոհանին հավելել է.«Այսօր ամենակարևորը՝ արտադրության ամրապնդմանը և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բազմակողմանի  աջակցությունն է»:

Իրանի նախագահը նաև ասել է.«Պատժամիջոցների վերացումը և արտադրության ճանապարհ բացելու իրատեսությունը 1400 թ.-ի կարգախոսն իրականացնելու  կառավարության ծրագրերի շարքում են:

«Արեգակնային 1400 թվականի  կարգախոսը իրականացվելու է  արդյունաբերության և արտադրական ստորաբաժանումներում, հետազոտական ​​և զարգացման կենտրոններում կրթության և հետազոտության ուժեղացման և գիտելիքահենք ընկերություններին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու միջոցով»,ընդգծել է նախագահ Ռոհանին: